Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք
14:13, 2 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 42 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 661 քաղաքացու հետազոտություն, որից 1 063-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում