Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 ՀԱՊԿ-ն չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան

 ՀԱՊԿ-ն չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան



ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում Է պաշտպանական քաղաքականություն եւ չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Միր-24» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք բացարձակ անհիմն կասկածներ են: ՀԱՊԿ-ն բացառապես պաշտպանողական ռազմա-քաղաքական կազմակերպություն Է: Այն կարող Է կոլեկտիվ պաշտպանողական ուժեր կիրառել սոսկ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմաններում»,- ասել Է Զասը՝ պատասխանելով այն հացին, թե կազմակերպությունը զորքեր կմտցնի արդյոք Աֆղանստան:

«Թալիբանն» Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն Է ծավալել երկրից ուժերը դուրս բերելու մասին գարնանն ԱՄՆ-ի հայտարարությունից հետո: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները եւ լքել երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերի նահանգում կազմակերպել են դիմադրություն, որը գլխավորել Է Ահմադ Մասուդը: Նրան օգնելու կոչ Է արել նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իրեն հայտարարել Է պետության ղեկավարի պաշտոնակատար: Արեւմուտքի երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին, դեսպանությունների աշխատակիցներին եւ իրենց օգնած աֆղաններին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի պաշտպանության նախարարությանը հանձնարարել Է տարհանել ռուսաստանցիներին, ՀԱՊԿ-ի երկրների եւ Ուկրաինայի քաղաքացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am