Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տնտեսության բոլոր ճյուղերում վերականգնողական աճ է արձանագրվել. Արամ Սաֆարյան

Տնտեսության բոլոր ճյուղերում վերականգնողական աճ է արձանագրվել. Արամ 
Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական փորձագիտական ակումբի՝ թվով 7-րդ ընթացիկ տնտեսագիտական հետազոտության արդյունքներով 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում վերականգնողական աճ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» թեմայով ասուլիսում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը նշեց, որ 2020 թվականի կորոնավիրուսային  հիվանդության, ինչպես նաև 44-օրյա պատերազմի պատճառով Հայաստանում արձանագրվել էր տնտեսական հետընթաց՝ շուրջ 8 տոկոսով։

«Անցած տարվա կորոնավիրուսային համավարակից հետո, այս տարվա առաջին կիսամյակում մենք արձանագրում ենք վերականգնողական աճի էական տեմպեր։ Այս փաստից հետո մենք կարող ենք լավատեսորեն տրամադրվել, ընդ որում, 2021 թվականի հուլիս ամսին, մայիսի համեմատ, այդ զարգացումները կրում են առաջանցիկ բնույթ։ Սա խոսում է այն մասին, որ տնտեսության վերականգնման դինամիկան պոզիտիվ դաշտում է»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրված վերականգնողական աճն ու զարգացումը շարունակական միտում ունեն։ Սաֆարյանը շեշտեց, որ ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ բացված են բացառիկ հնարավորություններ Հայաստանի տնտեսության զարգացման համար։

«ԵԱՏՄ գծով մեր առաջատար գործընկերները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը, արձանագրում են այնպիսի վերականգնողական աճ, որ տարվա կեսին արդեն իսկ դուրս են եկել նախապանդեմիկ ցուցանիշների վրա։ Ռուս փորձագետները և մեր գործընկերները կանխատեսում են, որ ԵԱՏՄ շուկաներում առկա է մի իրավիճակ, երբ ՌԴ-ն և Ղազախստանը դուրս են եկել կայուն զարգացման ուղի։ Սպասումները բավականին դրական են 2021 թվականի ավարտի համար և մի փոքր ավելի ցածր՝ 2022 թվականի համար»,- ասաց Սաֆարյանը։

Նա նշեց, որ ընդհանուր տնտեսական զարգացման պայմաններում ԵԱՏՄ շուկաների առանձնահատկությունն այն է, որ դրանք ավելի մեծ ու արագ տեմպերով իրենց վրա զգում են փոքր տնտեսությունները, ինչպիսիք են Հայաստանն ու Ղրղզստանը։ Քաղաքական վերլուծաբանի պնդմամբ՝ ավելի դանդաղ տեմպերով էլ այդ առանձնահատկություններն իրենց վրա զգում են մեծ տնտեսություն ունեցողներ ՌԴ-ն և Ղազախստանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]