Տնտեսություն

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կտրամադրի 6 ճանապարհահատվածներ հիմնանորոգելու համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կտրամադրի 6 ճանապարհահատվածներ հիմնանորոգելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ֆինանսական միջոցներ կտրամադրի 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

2021 թվականի համար նախատեսված է հիմնանորոգել Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի - Իրանի սահման (երկու հատված), Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (երկու հատված), Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի, Իսահակյան-Գյումրի-Մ-7 ավտոճանապարհները:

Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը` 51.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհները` 37.3 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհները` 13.8 կմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում