Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ցանց է շահագործվել

Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ցանց է շահագործվել

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այս ամռան ընթացքում կառուցված եւ արդեն շահագործված ոռոգման ցանցն այսուհետ ծառայելու է թաղամասի 50 տնտեսությունների կարիքներին։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 5 միլիոն 50 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են  «Ալմասկա»  ՍՊԸ-ի  շինարարները։

Ոռոգման ջրատարը կառուցվել է 600 գծամետր երկարությամբ, երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։

«Ոռոգման ցանցի փորձարկումը եւ շահագործումը հնարավորություն տվեց, որ 50 տնտեսություն այս ամռան ընթացքում  հասցնեն ոռոգել իրենց տնամերձերը։ Եկող տարում արդեն այս թաղամասում կընդլայնվեն մշակվող տնամերձերը եւ վարելահողերը, ինչի արդյունքում կարձանագրվի նաեւ գյուղմթերքների արտադրության աճ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։  

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am