Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղհովիտում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում 

Գեղհովիտում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում 

ԳԱՎԱՌ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատար, լուսավորության  ցանց, ասֆալտապատվում երկու փողոց։ Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Գեղհովիտի ոռոգման ներքին ցանցի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 528 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Գեղհովիտի երկու փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 600 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։

«Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 1 181 գծամետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով կամ խողովակներով։ Օգոստոսի 18-ի դրությամբ արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 50 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում երեք թաղամասերի տնամերձ հողամասերում նվազագույնի կհասցվեն ջրի կորուստները, իսկ ճանապարհները կպաշտպանվեն հեղեղման եւ քանդման վտանգից։ Լուսավորության ցանցը կառուցվում է 5 893 գծամետր երկարությամբ, շուրջ 15 թաղամասերում։ Այս ծրագրի ավարտից հետո Գեղհովիտը գիշերային ժամերին լուսավորված կլինի մոտ 80 տոկոսով։ Շինարարությունն ընթանում է արդեն մի քանի օր։ 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի եւ դեպի մանկապարտեզ ու բուժամբուլատորիա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն որոշակի ուշացմամբ, քանի որ այս պահին տվյալ փողոցներում պետական մեկ այլ խոշոր ծրագրով իրականացվում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ, որոնց ավարտից հետո նոր միայն կսկսվի ասֆալտապատումը։ Երեք ծրագրերն էլ ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում»,-նշեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am