Տնտեսություն

Շիրակի մարզում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ 

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ 

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Աշոցք համայնքի հինգ բնակավայրում կտեղադրվեն 10 հակակարկտային կայաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ կայանների արժեքը 12 մլն դրամի շրջանակներում է և կվճարվի 55 տոկոսը պետական, 45 տոկոսը՝ համայնքային բյուջեից: Կայաններն արդեն իսկ ձեռք են բերվել, տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Բարվա» ՍՊԸ-ն։

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1 000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում