Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պետությունը պետք է իրականացնի դեղերի գների վերահսկողություն. Նարեկ Զեյնալյան

Պետությունը պետք է իրականացնի դեղերի գների վերահսկողություն. Նարեկ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը շատ կարևոր է համարում բնակչության համար դեղերի հասանելիությունը և մատչելիությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զեյնալյանը ԱԺ բարձր ամբիոնից իր եզրափակիչ ելույթում նշեց, որ Հայաստանը ունի ազատ տնտեսական հարաբերություններ, մրցակցային շուկա, բայց և այնպես դեղերի գները ոչ միայն չեն նվազում, այլև աճում են:

«Դրա մասին է վկայում տասնամյակների մեր փորձը: Առնվազն վերջին երեք տարում ունենք ազատ մրցակցային հարաբերություններ, ներկրողների միջև պայմանավորվածություններ չեն լինում, դեղերի դեմպինգ չի արվում (ապրանքների ինքնարժեքից ցածր գնով վաճառելը արտասահմանյան շուկաներում՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով- խմբ.), բայց և այնպես դեղերի գները չեն նվազում: Կարծում եմ, այստեղ կարևոր է, որ դեղը չդիտարկենք որպես սովորական ապրանք, քանի որ այստեղ գործ ունենք քաղաքացու առողջության և ընդհանրապես հանրության առողջության հետ: Կարծում եմ, որ պետք է պետությունը իրականացնի դեղերի գների վերահսկողություն, ինչպես շատ եվրոպական երկրներում է արվում, որպեսզի կարողանանք որոշակիորեն զսպել դեղերի գները կամ ապահովենք դեղերի գների նվազում»,- ընդգծեց Զեյնալյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի խոսքով` էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ, երբ բժիշկը կարողանա միայն դեղ դուրս գրել այն դեղերի ցանկից, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, ևս կարելի է զսպել անօրինական դեղերի ներկրումը և վաճառքը Հայաստանի Հանրապետությունում:

«Շատ մասնագետներ ասում են, թե ինչու առողջապահության նախարարությունը չի գրանցում բոլոր անհրաժեշտ դեղերը, որի կարիքը լինում է Հայաստանի Հանրապետությունը: Նշեմ, որ առողջապահության նախարարությունը չի կարող ինքը իր որոշմամբ որևիցե դեղ գրանցել: Դեղի գրանցումը նախ պետք է թույլ տա դեղ արտադրողը և դեղի հետ կապված իր ամբողջ փաստաթղթերը ուղարկի Առողջապահության նախարարություն և սկսի գրանցման գործընթացը: Այդ պատճառով, մեծ թվով դեղորայք գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, և այստեղ ունենում ենք որոշակի խնդիրներ: Բայց այս հարցը լուծված է: Կառավարության համապատասխան որոշմամբ թույլ է տրվում չգրանցված դեղորայքի միանվագ ներկրում քաղաքացու կողմից: Այս միջոցով որոշակի նաև հասանելիությունն ենք կարողանում ապահովել»,- եզրափակեց Զեյնալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am