Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են թաղամասեր

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են 
թաղամասեր

 ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև՝ համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:

2020 թվականի սուբվենցիայով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ (45%-55%) իրականացվող ծրագրի շրջանակում ավարտվել են Առինջի ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է շուրջ 4,3 կմ երկարության ճանապարհահատված: Նշված հատվածում այս պահին կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթանում են արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքներ: 

Նույնքան ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատում էլ կիրականացվի ընթացիկ տարում՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Դիտարկվել են կատարված աշխատանքները, քննարկվել նաև ընթացիկ ծրագրերը, որից հետո մարզպետը շրջել է Առինջ համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 26 մլն դրամ) համայնքապետարանի հարակից տարածքում կառուցվող զբոսայգու տարածքում:

Համայնքի ղեկավարի ներկայացմամբ, ծրագրի շրջանակում կառուցվում են ճեմուղիներ, տաղավար, տեղադրվում են նստարաններ: Զբոսայգու տարածքում կառուցվելու է նաև արցախյան վերջին պատերազմում զոհված 9 առինջեցիներին նվիրված հուշարձան:

Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին:

Առինջ համայնքում մարզպետն այցելել է նաև Հայաստանի «Champions» կարատեի ակումբ:

WKF Karate Federation-ի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը ներկայացրել է ակումբի գործունեությունը՝ նշելով, որ մարզաձևը օլիմպիական է: Ակումբը պատրաստվում է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Մարզպետ Ահարոն Սահակյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակում աջակցել և նպաստել, որպեսզի զարգացող այս սպորտաձևին հաճախող սաներն ունենան մարզվելու առավելագույն պայմանները՝ դիտարկելով դրա հնարավորությունը ոչ միայն Առինջում, այլ նաև Գառնի համայնքում՝ մարզական հավաքների կազմակերպման հնարավորության կոնտեքստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]