Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օգոստոսի 13-ին, ժամը 16։00-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը փակ կլինի

Օգոստոսի 13-ին, ժամը 16։00-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի  
մուտքը  փակ  կլինի

 ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ին, Մոսկվայի դասական նվագախումբը (Moscow Classic Ensemble-ը) հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան` մասնակցելու «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական համերգին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում  է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը:

Moscow Classic Ensemble-ի կատարումներով կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Ստրավինսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Մոդեստ Մուսորգսկու հայտնի ստեղծագործությունները։

Միջոցառման  շրջանակում  կգործի  նաև տոնավաճառ-ցուցահանդես, որտեղ ներկայացված  կլինեն  «Տերյան»  մշակութային  կենտրոնի, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները։ Կներկայացվեն նաև հայտնի նկարիչ-դիզայներ Լիլիա Մելիքյանի «Անցյալի ապագա» տարազները:

Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները երաժշտական գործիքներ ձեռք կբերեն արցախցի այն երեխաների համար, որոնց ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց օջախները 44-օրյա պատերազմի ընթացքում։

Նախատեսվում է նաև վճարել նրանց ուսուցման վարձը երաժշտական կրթօջախներում՝ հնարավորություն տալով երեխաներին շարունակել  իրենց  ուսումը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am