Տնտեսություն

Վահե Հակոբյանը ներկայումս ռոյալթիների դրույքաչափի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Վահե Հակոբյանը ներկայումս ռոյալթիների դրույքաչափի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանը համոզված է, որ հանքաարդյունաբերությոան ոլորտում հարկային քաղաքականության փոփոխություն չպետք է տեղի ունենա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վահե Հակոբյանն իր ելությում նշեց, որ Հայաստանում ռոյալթիի (խմբ. հանքարդյունահանման դիմաց լիցենզառուի կողմից պետական բյուջե վճարվող գումար) դրույքաչափը ամենաբարձրն է աշխարհում:

«Եթե չեմ սխալվում, մենակ Ռումինիային էինք զիջում, բայց այս վերջին նախաձեռնությունից հետո Ռումինիային կանցնենք: Պետք է փորձենք մեր ՀՆԱ-ն առնվազն պահենք այս մակարդակի, բայց ոչ թե հանքարդյունաբերության հաշվին, այլ ուրիշ ոլորտները զարգացնելով»,- եզրափակեց Հակոբյանը:

ՀՀ կառավարությունը որոշել էր արտահանման լիցենզիոն տուրքկիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, ինչի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում 2021 թվականի ընթացքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35 միլիարդ դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում