Տնտեսություն

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը պետությունն է հատկացնելու։

Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։ «Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, մոտ 5 հա ավել ցանքատարածքներ կդառնան ոռոգելի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը։

Արդեն իրականացվել են խրամուղու փորման աշխատանքները, ընթացքի մեջ է կիսախողովակների տեղադրումը։ 1022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում