Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՌԴ-ի եւ Ուզբեկստանի բանակները հրաձգություններ են սկսել աֆղանական սահմանի մերձակայքում անցկացվող զինավարժանքներում

ՌԴ-ի եւ Ուզբեկստանի բանակները հրաձգություններ են սկսել աֆղանական սահմանի մերձակայքում անցկացվող զինավարժանքներում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի եւ Ուզբեկստանի զինվորականներն առաջին հրաձգություններ են անցկացրել Աֆղանստանի հետ սահմանին անցկացվող զորավարժությունների շրջանակներում. սկսվել Է մարտական ներդաշնակեցման փուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կատարել են 15-կիլոմետրանոց ռազմերթ, հաղթահարելով հակահետեւակային արգելափակոցները, ջրափոսերը, քանդված պատը եւ թունելը: Այնուհետեւ կրակախմբերը կատարել են բանակային տակտիկական հրաձգության վարժություններ»,-օգոստոսի 4-ին հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՕ) մամուլի ծառայությունը:

Բացի այդ, երկու երկրների զինծառայողները հետախուզա-որոնողական գործողություններ են անցկացրել լեռնային տեղանքում, համալիր առաջադրանքներ կատարել հրաձգային զենքից՝ անաղմուկ հրաձգության համար հարմարանքների կիրառմամբ: Երկու երկրների զորավարժությունների ժամանակ նաեւ կգործարկվեն շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն: Մասնավորապես, Սու-25ՍՄ գրոհիչ ինքնաթիռների խումբ՝ Ղրղզստանի «Կանտ» ռուսաստանյան ավիաբազայից, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի ավիացիոն բաղադրիչն Է եւ մասնակցում Է օդային տարածության անվտանգության ապահովմանը: Վարժանքներն անցկացվում են Աֆղանստանում իրադրության սրման ֆոնին:

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պետք Է իրենց զորքերն Աֆղանստանից դուրս բերեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի 11-ը:

Զորքերի դուրսբերումն անցկացվում Է Աֆղանստանում «Թալիբան» շարժման ակտիվացման ֆոնին: Մայիս ամսից թալիբները ընդգրկուն հարձակողական գործողություն են անցկացնում եւ ճնշում կառավարական ուժերին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ թալիբները վերահսկում են Աֆղանստանի ավելի քան 100 շրջաններ, հաղորդել Է«Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am