Հնդկաստանի հյուսիսում մուսսոնային անձրևները առնվազն 16 մարդու կյանք են խլել
21:01, 28 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսային հատվածներում մուսսոնային անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրևների սեզոնը: Երկրի տարբեր հատվածներից տեղեկություններ են ստացվում հեղեղումների ու դրա հետևանքով դժբախտ պատահարների մասին:
Նախորդ շաբաթ երկրի արևմտյան Մահարաշտրա նահանգում հեղեղումներից մահացել էր ավելի քան 190 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում