Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աֆղանստանի 18 միլիոն բնակիչ ապրում է հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում է. ՄԱԿ

Աֆղանստանի 18 միլիոն բնակիչ ապրում է հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում է. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս շուրջ 18 միլիոն աֆղաններ ապում են հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը՝ Քաբուլի նախագահական պալատում հանդես գալով երկրի իշխանությունների հետ հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ասում եմ առաջին հերթին ոչ վերջերս «Թալիբանի» առաջշարժման մասին,- նշվում Է Լայոնսի ելույթում, որը հրապարակվել Է այդ առաքելության կայքում:- Դա նույնպես անհանգստացնում Է մեզ, բայց ամենից առաջ մեզ անհանգստացնում Է, որ այժմ 18 միլիոն աֆղաններ հումանիտար սուր ճգնաժամի ճիրաններում են: Դա կրկնակի ավելի Է, քան մեկ տարի առաջ, դա երկրի բնակչության կեսն Է: Այդ մարդիկ այժմ տանում են կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը, ապրում են երկարատեւ երաշտի եւ սրվող ռազմական դիմակայության պայմաններում: Վերջերս խաղաղ բնակչության պաշտպանության մասին՝ մեր կիսամյա զեկույցում մենք նշեցինք, որ այդ ժամանակամիջոցում զոհվել են ավելի շատ աֆղաններ, քան երբեւԷ, կրկնապատիկ ավելի անցյալ տարվա ցուցանիշից: Հիմնականում մեղքը «Թալիբան» շարժմանն Է:

«Առանձնահատուկ մտահոգություն Է հացուցում, - նշել Է Լայոնսը,- կառավարության կողմից վերահսկողության կորուստը սահմանային կետերի նկատմամբ: Այժմ «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո գտնվող սահմանային կետերն անցյալ տարի զգալի եկամուտ են բերել կառավարությանը՝ բյուջե բոլոր մուտքերի մոտավորապես մեկ երրորդը»: «Միջազգային դոնորները պատրաստ են հումանիտար օգնություն ցույց տալու Աֆղանստանին, բայց դրա համար անհրաժեշտ Է անհապաղ կայուն խաղաղություն հաստատել եւ հումանիտար կազմակերպություններին տրամադրել երկրի բոլոր շրջաններ մուտքի հնարավորություն»,- ընդգծել Է Լայոնսը:

Կառավաական ուժերի եւ թալիբների միջեւ բախումները դարձել են ավելի հաճախակի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարեց Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասհամանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերումը: Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացնում Է հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am