Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տոկիոն երկրորդ օրն անընդմեջ նորացրել Է կորոնավիրուսով օրական վարակումների հակառեկորդը

Տոկիոն երկրորդ օրն անընդմեջ նորացրել Է կորոնավիրուսով օրական վարակումների հակառեկորդը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 3 177 դեպք, ինչը դարձել Է հերթական հակառեկորդը: Այդ մասին Է վկայում վիճակագրությունը, որը հուլիսի 28-ին հրապարակել Է Տոկիոյի վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ առավելագույնն արձանագրվել Էր հուլիսի 27-ին՝ 2 848 դեպք: Վիճակագրության տվյալներով՝ առավել թվով վարակումներ հաստատվել են 20-ից մինչեւ 30 տարեկան անձանց շրջանում՝ 1 078 դեպք: Տոկիոյի՝ 65 տարեկանից բարձր բնակիչներին բաժին Է ընկնում ախտահարման դեպքերի 95 տոկոսը: Ծանր վիճակում Է գտնվում 80 վարակված, մեկ օր առաջ այդ խումբն 82 հոգի Էր: Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, հուլիսի 28-ի առավոտյան մեկնաբանելով մայրաքաղաքում վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մայրաքաղքի երիտասարդությանը հորդորել Է հնարավորինս արագ պատվաստվել նոր կորոնավիրուսի դեմ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում հենց 20-ից մինչեւ 40 տարեկան տարիքային խմբին: Նահանգապետն ընդգծել Է, որ տարեց մարդկանց շրջանում ծանր դեպքերի թիվն զգալիորեն նվազեսլ Է՝ դա բացատրելով շարոնակվող պատվաստմամբ:

Տոկիոյում օրական աճի դինամիկան գրեթե կրկնապատիկ մեծացել Է, հուլիսի 12-ից այստեղ գործում Է արտակարգ դրության ռեժիմ՝ մայրաքաղաքային պրեֆեկտուրայում համաճարակաբական իրադրության վատթարացման պատճառով: Այդ ռեժիմը ենթադրում Է, մասնավորապես, ալկոլի վաճառքի արգելք հասարակական սննդի օբյեկտներում եւ զանգվածային միջոցառումներ հանդիսականների մուտքի սահմանափակում: Այդ պատճառով Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպական խաղերը տեղի են ունենում առանց հանդիսականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am