Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ գերիներին սպառնում է 16 տարվա ազատազրկում  

Հայ գերիներին սպառնում է 16 տարվա ազատազրկում

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում հուլիսի 28-ին շարունակվել է հայ գերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի շինծու գործով դատավարությունը, որոնց Ադրբեջանը մեղադրում է «լրտեսության և սահմանը ապօրինի հատելու մեջ»:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, մեղադրողը հայ ռազմագերիների համար պահանջել է 16 տարվա ազատազրկում: Նիստը շարունակվում է:

Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի  ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձ, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am