1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նաիրա Զոհրաբյանը հիմնադրել է իրավապաշտպան ՀԿ

Նաիրա Զոհրաբյանը հիմնադրել է իրավապաշտպան ՀԿ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է համախոհների ու գործընկերների հետ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության մեկնարկի մասին։

«Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաեւ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության եւ անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն եւ կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։

Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։

Կա՛ եւ լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի ու քաղաքացու օրակարգն ու շահը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ում գրել է Զոհրաբյանը։

Նա ընդգծել է, որ թեպետ բարդ է լինելու լսելի դառնալ, սակայն իրենք փորձելու են անել հնարավոր ամեն բան: «Փորձելու ենք, որովհետեւ այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլեւ կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրեցին ազատ անկման անկյունը։

Փորձելու ենք, որովհետեւ ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։

Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետեւ ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջեւ նման խնդիր, պարզվեց, չէին էլ դրել»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]