Հասարակական

Պատմության հետագծով  

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1298 թ. հուլիսի 23-ին սպանվեց Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Թորոս Գ-ն (ծնվ.՝ 1270 թ.)։

-1812 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ Սալթանովյան ճակատամարտը ռուս և ֆրանսիական զորքերի միջեւ: Այն ռուս եւ նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից էր։

-1993 թ. հուլիսի 23-ին Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գրավեցին Աղդամ քաղաքը։

-1881 թ. հուլիսի 23-ին ստեղծվեց Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան։

-1992 թ. հուլիսի 23-ին Աբխազիան հայտարարեց իր անկախությունը Վրաստանից։

-1985 թ. հուլիսի 23-ին ստեղծվեց աշխարհում առաջին մուլտիմեդիա անհատական համակարգիչը՝ «Ամիգան»։ Այն միակ մոդելն է, որի իրանի վրա պատկերված է եղել «Amiga»-ի կարճ կյանք ունեցած լոգոն, իսկ իրանի ներսում փորագրված էին «Amiga» ընկերության կնքահոր՝ Ջեյ Մայների ստորագրությունն ու նրա շան՝ Միտչիի թաթի հետքերը։

-1903 թ. հուլիսի 23-ին «Ford Motor Company»-ն վաճառքի է հանում իր արտադրած առաջին ավտոմեքենան:

-1974 թ. հուլիսի 23-ին Հունաստանում տապալվում է «Սեւ գնդապետների» իշխանությունը:

-1975 թ. հուլիսի 23-ին Կանադան իր ատլանտյան նավահանգիստները փակում է խորհրդային ձկնորսանավերի համար:

-1979 թ. հուլիսի 23-ին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խոմեյնին երկրում արգելում է երաժշտության հեռարձակումը:

-1980 թ. հուլիսի 23-ին «Սոյուզ-37» տիեզերանավով թռչում է առաջին ասիացի (վիետնամցի) տիեզերագնաց Ֆամ Տուանը:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում