Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռազմավարական կայունության շուրջը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաների օրը կհայտարարեն ավելի ուշ. Պեսկով

Ռազմավարական կայունության շուրջը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաների օրը կհայտարարեն ավելի ուշ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսոլտացիաների անցկացման ստույգ օրը կհայտարարվի ժամանակին, հուլիսի 20-ին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ժամանակին կհայտենք: Փորձագիտական մակարդակով կոնսուլտացիաները համաձայնեցվում են, բնականաբար, արտաքին գործերի նախարարության եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գծով: Ստույգ օրվա մասին կհայտնենք»,- ասել Է նա՝ պատասխանելով այն մասին ավելի վաղ հայտնված տեղեկավտությունը հավաստելու խնդրանքին, թե կոնսուլտացիաները պլանավորված են հուլիսի 28-ին:

Հուլիսի 19-ին ամերիկյան The Hill թերթը հաղորդել Է, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաները ռազմավարական կայունության հարցերի շուրջն, ինչպես սպասվում Է, կկայանան հուլիսի 28-ին: Պետդեպարտամենտում ՏԱՍՍ-ի խնդրանքին հավաստելու, որ բանակցությունները նշանակված են այդ օրը, առայժմ չեն պատասխանել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am