Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայ ազգի իմունիտետը նրա հաղթանակներն են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայ ազգի իմունիտետը նրա 
հաղթանակներն են

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի իշխանությունների գրպանների քաղաքագետները, պատմաբաններն ու փորձագետները զօր ու գիշեր լծված են մեր պատմության խեղաթյուրմամբ։ Այստեղ բնավ էական չէ այդ մարդկանց ազգային պատկանելությունը, քանի որ փողի համար սեփական խիղճն ու մասնագետի պատիվը վաճառածները դուրս են որեւէ ազգությունից։

Սովորաբար նմանները որպես «ապացույց» օգտագործում են իրենց նման կողմանկալ այլ «պատմաբանների» ու «փորձագետների» «աշխատություններն» ու «վերլուծություններ»։ Նրանց կողմից քննվող եւ ներկայացվող պատմական տվյալների հիման վրա կատարված պնդումներն ու եզրակացությունները գերազանցապես խեղաթյուրված են եւ մտացածին։ Օրինակ, պատմաբան եւ ռազմական փորձագետ ներկայացող Օլեգ Կուզնեցովը, որն աչքի է ընկնում ընդգծված հակահայկական հոդվածներով, վերջին շրջանում լծված է Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի հերոսական պատմության խեղաթյուրման գործին։ Սակայն պատմության կեղծարարներին ծանր  աշխատանք է սպասվում, քանի որ ճշմարտությունը թաքցնելու համար նրանք ստիպված պետք է խեղաթյուրեն նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ բոլոր այն երկրների պատմության այս շրջանը, որտեղ արձանագրված է հայերի հերոսական անցյալը։ Ադրբեջանը, սակայն, խեղաթյուրում է ոչ միայն անցյալը, այլեւ ներկան...»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am