Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1931 թ. հուլիսի 16-ին ծնվել է Վիկտոր Բալայանը՝ հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ։

-1893 թ. հուլիսի 16-ին ծնվել է Շարա Տալյանը՝ հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարիաննա Սեդմարի ամուսինը։ Շարա Տալյանը հայ երգի կոմիտասյան երգեցողության ոճի լավագույն հետեւորդներից է։ Նրանք, ովքեր լսել են Կոմիտասի անմահ երգը, պահպանված ձայնագրությունները, պիտի կարողանան նկատել, որ թեեւ Շարա Տալյանի երգեցողության ոճն ունի իր ուրույն, միայն իրեն հատուկ ու եզակի երանգը, սակայն նա հիմնվում է կոմիտասյան երգեցողության սկզբունքային դրույթների ու առանձնահատկությունների վրա։ Ինքն էլ զբաղվել է հայ երգի կատարման տեսական հարցերով։ Կարեւորում էր երկար տեւողությամբ հնչյունների վրա ձայնի սահումներն ու տատանումները: Մեծ արվեստագետը երկար տարիներ եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1955 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի ընտրության ծիսակատարությունների ժամանակ Տալյանը երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը։

-1930 թ. հուլիսի 16-ին ծնվել է Հրաչ Սաֆարյանը՝ հայ բանաստեղծ:

-1932 թ. հուլիսի 16-ին ծնվել է Վիլեն Նիկողոսյանը՝ մանրէաբան:

-1936 թ. հուլիսի 16-ին ծնվել է Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ծագումով հայ, ՌՍՖՍՀ գեներալ, ով 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից առաջ ծառայում էր որպես Խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ Աֆղանստանում եւ խորհրդային ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992 թ. Տեր-Գրիգորյանցը ընդունելով Հայաստանի կառավարության հրավերը՝ ստանձնեց Հայկական բանակի հրամանատարությունը։ 1992-1995 թթ. Տեր-Գրիգորյանցը դառնում է գլխավոր շտաբի պետ եւ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993 թ. նա պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր։ 1995 թ., թոշակի անցնելուց հետո, վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն եւ այժմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ է:

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]