Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման համար կսահմանվի լիցենզիոն տուրք. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման համար կսահմանվի լիցենզիոն տուրք. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով  նախատեսվում է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն 71 կողմ ձայն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հիշեցրեց նախագծի էությունը՝ արձագանքելով միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների կտրուկ աճին՝ արտահանման լիցենզիոն տուրք է սահմանվում պղնձի և մոլիբդենի խտանյութերի և հարակից այլ ապրանքների համար:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել էին միայն տեխնիկական փոփոխություններ:

Հարակից զեկուցող Գևորգ Պապոյանն ասաց, որ դա այնուամենայնիվ, շատ մեծ հարկային բեռ չէ: «Հանքարդյունաբերության վրա հարկերը Հայաստանում մոտ 14 տոկոսի սահմաններում են, ինչը աշխարհում համարվում է ցածր հարկային բեռ՝ այն դեպքում, երբ երկրներ կան, որ 40-50 տոկոս հարկ են սահմանել»,-ասաց նա ու համոզմունք հայտնեց, որ բիզնեսի զարգացման համար էական խոչընդոտներ չեն առաջանա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am