Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է «Բոկա Խունիորս»-ի խաղին  

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է «Բոկա Խունիորս»-ի խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նորամուտն է տոնել նոր ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրիասկո Բալեկյանը, ով օրեր առաջ տեղափոխվեց Արգենտինայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` «Բոկա Խունիորս», նորամուտն է նշել ակումբի պաշտոնական խաղում: «Բոկա Խունիորս»-ը Լիբերտադորեսի գավաթի փլեյ-օֆֆում մրցել է «Ատլետիկո ՄԳ»-ի հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով: Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

 Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ակումբը 3.5 միլիոն եվրոյով գնել է հարձակվողի տրանսֆերի 80 տոկոսը: Բալեկյանը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել արգենտինական «Ատլետիկո Ուրական» ակումբից, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am