Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատախազությունը բացառում է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի քրեական հետապնդումների հարուցումը

Դատախազությունը բացառում է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ 
հանիրավի քրեական հետապնդումների հարուցումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը բացառում է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի քրեական հետապնդումների հարուցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստում՝ դատախազության անունից եզրափակիչ ելույթում:

«Տարբեր շահարկումների առարկա դարձավ հարցը, թե տարբեր ձևաչափերով, ստուգողական գործողություններով կատարվել են տարբեր գործողություններ, որոնց նպատակը եղել է  հատկապես միակողմանիորեն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի քրեական հետապնդումներ հարուցելը: Մենք ևս մեկ անգամ բացառում ենք այս իրավիճակ »,-ասաց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ թվային պատկերը ևս մեկ անգամ փաստում է, որ ուղղակի ցանկության դեպքում այդպիսի իրավիճակ չենք կարող գտնել:

Ինչ վերաբերում է նշված ստուգողական գործողություններին, նյութերին և քրգործերին, նա ասաց. «Գտնում ենք, որ այդ ընթացքում մեր մշտադիտարկման արդյունքում հասու դարձած ողջ տեղեկատվության բովանդակությունը քննության առարկա է դարձել մեր կողմից նշված բոլոր ձևաչափերի շրջանակներում՝ հաշվի առնելով տվյալ պահին այդ ահազանգի հրապարակման կամ հաղորդման բովանդակությունը, թե ինչքանով է դա պարունակում կոնկրետություն, ինչքանով է հրապարակված նյութը մեզ հնարավորություն տալիս այս կամ այն ընթացակարգը կիրառելու: Եթե մենք գործ ունենք այնպիսի հրապարակման հետ, որը վերացական է, ընդհանուր, որևէ կոնկրետություն չի պարունակում իրավախախտում կատարող անձի, իրավախախտման տեղի, բնույթի վերաբերյալ, դրանցից բոլորով կատարվել են ստուգողական գործողություններ: Եթե այդ գործողությունների ընթացքում ձեռք է բերվել կոնկրետություն, որը հնարավորություն է տվել հարցը քննարկել Քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181-րդ հոդվածների շրջանակներում, անմիջապես, պահելով դատավարական ընթացակարգերը, հարցը տեղափոխվել է այդ հարթություն»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ եթե այդ հարթությունում կատարված գործողություներն իրենց հնարավորություն են տվել ձեռք բերել քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր, հարուցվել են քրեական գործեր:

Նա վստահեցրեց, որ այդ հարթություններով  գործողություններն իրականացվել են՝ դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսված գործիքակազմին հատուկ:

Ինչ վերաբերում է տարբեր քրգործերի շրջանակում մեղադրանքների բացակայություններին՝ Հովհաննիսյանը շեշտեց. «Քրեական դատավարության օրենսգրքով հստակ ամրագրված են բոլոր այն ընթացակարգերը, թե երբ, ինչ ապացույցների համակցության պայմաններում կարող են մեղադրանք առաջադրել այս կամ այն անձին»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am