Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դժվար հանդիպում ստացվեց. Վարդան Բիչախչյան  

Դժվար հանդիպում ստացվեց. Վարդան Բիչախչյան

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի «Ֆեհերվարի» դեմ խաղում անզիջում պայքար էր:

«Դժվար հանդիպում ստացվեց: Տղաները կարողացան մինչև վերջ պայքարել: 90 րոպեների ընթացքում մեծ պայքար էր գնում, անզիջում պայքար էր: Երկու թիմերն էլ գոլային շատ պահեր ունեին, բայց կարողացան օգտագործել մեկական պահ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է նա:  Բիչախչյանի խոսքով` ամեն ինչ կորոշվի երկրորդ խաղում:

Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի շրջանակում Երևանի «Արարատը» հյուրընկալվեց հունգարական «Ֆեհերվարին»: Առաջին կեսին երկու թիմերից յուրաքանչյուրը հանդիպման հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ ունեին, սակայն, ի վերջո, ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսն «Արարատն» ավելի ակտիվ սկսեց և առավել շատ էր տիրում նախաձեռնությանը: Բայց երբեմն «Ֆեհերվարը» սուր գրոհներ էր ձեռնարկում, սակայն «Արարատի» դարպասապահ Երմակովն իր տեղում էր: 83-րդ րոպեին «Ֆեհերվարն» արագ հակագրոհեց և բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Հայսթերը: Բայց «Արարատին» հաջողվեց խուսափել պարտությունից: Ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Պոբուլիչը. «Ֆեհերվար»- «Արարատ»` 1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ հետո արդեն Հայաստանում: Այդ խաղը կանցկացվի Գյումրու քաղաքային մարզադաշտում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am