Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունիսին պարենի համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջն անգամ իջել են

Հունիսին պարենի համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջն անգամ իջել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսին պարենի հումքայն ապրանքների համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջին անգամ իջել են: Ինչպես հուլիսի 8-ին հայտնել Է Միավորված ազգերի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, անցյալ ամսին կազմել Է 124,6 կետ, ինչը 2,5 տոկոսով ցածր Է, քան մայիսին, բայց գրեթե 34 տոկոսով բարձր Է 2020 թվականի ցուցանիշից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձեթերի՝ ՖԱՕ-ի գների ինդեքսը հունիսին իջել Է 9,8 տոկոսով՝ հասնելով չորս ամսվա ընթացքում նվազագույն մեծությանը: Նշվում Է, որ անկումը տեղի Է ունեցել «արմավաձեթի, սոյայի եւ արեւածաղկի ձեթի համաշխարհային գների» նվազման պատճաով: Հացահատիկի գների ինդեքսի մեծությունն իջել Է 2,6 տոկոսով, իսկ կաթնամթերքինը՝ 1 տոկոսով: Նշվում Է, որ ամենից շատ իջել են կարագի գները «ներմուծման համաշխարհային պահանջարկի արագ նվազման եւ պաշարների, հատկապես Եվրոպայում, անշան ավելացման պատճառով»: Շաքարի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատությամբ աճել Է 0,9 տոկոսով, իսկ մսինը՝ 2,1 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am