Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ֆրանսիայում կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին

Ֆրանսիայում կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիայում COVID-19-ի «դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված, կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Նախորդ շաբաթ նկատվում է, որ համավարակը նոր թափ է ստանում: Մենք տեսանք, որ Միացյալ Թագավորությունում առաջին անհանգստացնող նշաններից հետո ալիքի զգալի բարձրացում եղավ: Մենք այդ անհանգստացնող նշանները տեսնում ենք մեր երկրում»,-նշել է նա:

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ բնակչության շրջանում պատվաստումների գործընթացը ցանկալի մակարդակի վրա չէ: Պատվաստման ամբողջական կուրսն անցել է բնակչության 36 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am