Հասարակական

Գերմանիան ՀՀ քաղաքացիների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Գերմանիան ՀՀ քաղաքացիների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` schengenvisainfo-ն տեղեկացնում է, որ Գերմանիան մուտքի սահմանափակումները չեղարկել է նաև ՀՀ քաղաքացիների համար:

Սահմանափակումները հանվել են նաև Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Քաթարի, Կանադայի, Հորդանանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ադրբեջանի և Բրունեյի քաղաքացիների համար:

Նշվում է, որ յուրաքանչյուր ոք, ով բնակվում է այդ երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարևոր պատճառի և անկախ պատվաստման կարգավիճակից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գերմանիան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում