Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի ՀՆԱ-ին կորոնավիրուսի հասցրած վնասը 2020-ին կարող է կազմել 93 մլրդ դոլար

Թուրքիայի ՀՆԱ-ին կորոնավիրուսի հասցրած վնասը 2020-ին կարող է կազմել 93 մլրդ 
դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի՝ 2020 թ. ընթացքում Թուրքիայի ՀՆԱ-ին հասցրած ընդհանուր վնասը կարող է կազմել 93 մլրդ ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Московский комсомолец» պարբերականը՝ հղում անելով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցին:

Զեկույցվում նշված է, որ միջազգային զբոսաշրջությունը կազմում է Թուրքիայի ՀՆԱ-ի 5 տոկոսը, իսկ 2020 թվականին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 69 տոկոսով:

«Տուրիզմի պահանջարկի անկումը երկրում գնահատվում է 33 մլրդ դոլար, ինչը հանգեցնում է կորուստների սերտորեն կապված այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են սնունդը, խմիչքը, մանրածախ առևտուրը, կապը և տրանսպորտը, ինչը կրճատում է Թուրքիայի արտադրությունը 93 մլրդ դոլարով: Իսկ դա մոտ 3 անգամ գերազանցում է համավարակի հասցրած սկզբնական վնասը», - նշված է զեկույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am