Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 125 նոր դեպք, առողջացել է 97 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք, առողջացել է 97 քաղաքացի, գրանցվել է մահվան 3 դեպք: Մեկ օրում կատարվել է 5073 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 197 651-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 464 դեպք, որոնցից 217 074-ն առողջացման, 4521-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2769 պացիենտ:
ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։