Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1833 թ. հուլիսի 2-ին մահացել է Ղուկաս Ինճիճյանը՝ հայ բանասեր, աշխարհագետ, Մխիթարյան միաբանության անդամ (ծնվ.՝ 1758 թ.): 1794 թ. հրատարակել է «Ամարանոց Բիւզանդեան» գիրքը, 1799-1802 թթ.՝ «Տարեգրութիւն»-ը, որը «Ազդարարից» հետո երկրորդ պարբերականն էր հայ իրականությունում եւ առաջինը՝ աշխարհաբար լեզվով։ Պարունակում էր ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություններ։

-1853 թ. հուլիսի 2-ին ռուսական բանակն անցնում է Պրուտ գետը, սկսվում է Ղրիմի պատերազմը:

-1877 թ. հուլիսի 2-ին ծնվել է Հերման Հեսսեն՝ շվեյցարացի գրող: 1926 թ. առաջին օրերին Հեսսեն սկսում է աշխատել «Տափաստանի գայլը» վեպի վրա, որը հեղինակի ամենակարեւոր ստեղծագործություններից մեկն է։

-1860 թ. հուլիսի 2-ին հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:

-1961 թ. հուլիսի 2-ին ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը՝ ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծնվ.՝ 1899 թ.):

-1977 թ. հուլիսի 2-ին մահացել է Վլադիմիր Նաբոկովը՝ ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ եւ միջատաբան (ծնվ.՝ 1899 թ.):

 

Հետաքրքիր է իմանալ

-Գնդիկավոր գրիչների առաջին խոշոր քանակը վաճառվել է 1645 թ. Նյու Յորքում: Վաճառքի հենց առաջին օրը այս գրիչներից գնում է ավելի քան 10 000 մարդ: Այն բավականին թանկ արժեր՝ 12 դոլար: Այն ժամանակ հենց այդքան օրավարձ էր ստանում ամերիկացի բարձրակարգ աշխատողը:

-Աշխարհում ամեն վայրկյան վաճառվում է մոտ 125 գրիչ:

-Ամենաշատ գրիչ վաճառել է «Bic» ընկերությունը՝ ավելի քան 100 000 000 000 միավոր: Եթե դրանք դասավորենք մեկ շարքով, կստանանք Երկրից լուսին ընկած հեռավորությունից 40 անգամ ավելի երկարություն:

-Մարդը մեկ տարվա մեջ միջին հաշվով օգտագործում է 3-4 գրիչ:

-Ամենաշատ գրիչներ գնում են դպրոցականները, ուսանողները եւ, ինչքան էլ զարմանալի է, գովազդային գործակալությունները:

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am