Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների թվայնացում» ծրագիրը

Մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների 
թվայնացում» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների թվայնացում» ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հայկական ավանդական 12 ճաշատեսակի պատրաստման առցանց դասընթացներ, որոնց մասնակցելու են շուրջ 40 կանայք։ Դասընթացները տեսանկարահանվելու են և ծրագրի ավարտին հասանելի են լինելու առցանց տարբեր հարթակներում՝ կից ներկայացված ճաշատեսակների բաղադրատոմսերով:

Ծրագրի նպատակն է նպաստել հայկական ավանդական ուտեստների պահպանմանը, փոխանցմանն ու տարածմանը հանրության շրջանում, ինչը կնպաստի նաև մասնակից կանանց նոր գիտելիքների ձեռքբերմանը և մշակութային ժառանգության այդ ուղղության կենսունակությանը:

«Սիրիահայերի միություն» ՀԿ-ն ստեղծվել է սիրիական ճգնաժամի խորացման պայմաններում Հայաստան տեղափոխված սիրիահայերի կողմից: 2019 թ. սկսած պետական աջակցությամբ, հասարակական կազմակերպության և սիրիահայ կանանց «Տիկնանց խորհրդի» նախաձեռնությամբ կանանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր են իրականացվում՝ զուգորդելով տեղացի և սիրիահայ կանանց ձեռարվեստի, ուտեստի և արհեստագործության գիտելիքների փորձը և փոխհարստացնելով տեղական կենսունակ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

2019-2020 թթ. ընթացքում մոտ 100 սիրիահայ և տեղացի կանանց համար առկա և առցանց դասընթացներ են կազմակերպվել, որոնց ընթացքում ուսուցանվել են հայկական ավանդական ձեռագործ աշխատանքների, կարուձևի, ուտեստի պատրաստման հմտություններ և ունակություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am