Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Լիցենզիա ունեցողի կողմից արտադրական կանեփի փոխանցումը լիցենզիա չունեցող անձին կառաջացնի տուգանք

Լիցենզիա ունեցողի կողմից արտադրական կանեփի փոխանցումը լիցենզիա չունեցող 
անձին կառաջացնի տուգանք

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտադրական կանեփի օրինական շրջանառության համար սահմանված պահանջների խախտման դեպքում կկիրառվի տուգանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Նախագծով սահմանվում են մի շարք դրույթներ: Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով: Իսկ արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

«Դրույթների խախտումները նախատեսում են տուգանքի չափեր՝ յուրաքանչյուր դեպքի համար մինիմալ աշխատավարձի 5000-20000-ապատիկի չափով»,-ասաց Գաբրիելյանը:

ՀՀ ազգային ժողովը հունիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am