Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1825 թ. հունիսի 29-ին ծնվել է Գաբրիել Սունդուկյանը՝ հայ նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ (մահ.՝ 1912 թ.)։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի եւ ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, տվյալ ժամանակաշրջանում հայրերի ու որդիների փոխհարաբերության հարցերը։

-1839 թ. հունիսի 29-ին մահացել է Համբարձում Լիմոնջյանը՝ հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը (ծնվ.՝ 1768 թ.): Կոչվել է նաեւ Նոթաջի պապա Համբարձում։

-1900 թ. հունիսի 29-ին ծնվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին՝ ֆրանսիացի գրող, բանաստեղծ եւ պրոֆեսիոնալ օդաչու։ Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաեւ հայերեն։ Նա ասել է. «Մարդիկ երազում են երկինք բարձրանալ եւ արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել...»։

-1999 թ. հունիսի 29-ին մահացել է Գարեգին Ա-ն՝ հայ հոգեւոր գործիչ, Հայ առաքելական եկեղեցու 131-րդ Ամենայն հայոց կաթողիկոս 1995-1999 թթ.։ Նախկինում եղել է ՀԱԵ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս որպես Գարեգին Բ 1983-1994 թթ.։

-1880 թ. հունիսի 29-ին Ֆրանսիան Թաիթի կղզին կցեց իրեն։

-1888 թ. հունիսի 29-ին Մյունխենում կայացավ Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան։

-1920 թ. հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբին շնորհեց «Արքայական» տիտղոսը։

-1974 թ. հունիսի 29-ին Իզաբել Պերոնը դարձավ Արգենտինայի առաջին կին նախագահը։

-1986 թ. հունիսի 29-ին Ռիչարդ Բրանսոնը նոր ռեկորդ է սահմանում՝ մոտորանավակով անցնելով Ատլանտյան օվկիանոսը։

-1995 թ. հունիսի 29-ին 20 տարվա մեջ առաջին անգամ ամերիկյան եւ ռուսական մաքոքները հաջողությամբ կցվեցին իրար։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]