COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու և առողջացման 69-ական նոր դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 797 դեպք, որոնցից 216 558-ն` առողջացման, 4 508-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2 633 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 1 174 852 թեստավորում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, հունիսի 26-ին կատարվել է 3 755 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք: Նույնքան պացիենտ առողջացել է, 2-ը՝ մահացել:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1098 է: