Տնտեսություն

Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է. Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է, քանի որ ամբողջ աշխարհում առկա է սարսափելի գնաճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Եթե ձեթը Ռուսաստանում թանկացել է 2 անգամ, մենք ինչ էլ անենք, չենք կարող ձեթի գինն իջեցնել: Այն, որ պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը և ավելի քիչ կախված լինենք միջազգային շուկաների գներից, դա միանշանակ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վահան Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում