Հասարակական

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը հայտարարել է մրցույթ միջպետական ճանապարհների ենթակառուցվածքների բարելավման նպատակով

1 րոպեի ընթերցում

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը հայտարարել է մրցույթ միջպետական ճանապարհների ենթակառուցվածքների բարելավման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտարարել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման և Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման տեղական բաց մրցույթ՝ 2 չափաբաժնով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ճանապարհային դեպարտամենտ»-ը տեղեկացնում է, որ աշխատանքները պետք է կատարվեն 6 ամսվա ընթացքում։ Մ-2 միջպետական ճանապարհի վրա պետք է բարելավվի 7 վթարավտանգ հատվածի անվտանգությունը, իսկ Մ-4 ճանապարհի վրա՝ 2 հատվածի։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը՝ ժամը 16.00։ Հետաքրքրված կազմակերպությունները հայտերը պետք է ներկայացնեն «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ (հասցե՝ Հանրապետության հրապարակ‚ Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։

Նշված ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքները կիրականացվեն Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում