Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրշեջ փրկարարները մարել են Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը

Հրշեջ փրկարարները մարել են Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ փրկարարները մարել են Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, որտեղ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 23-ին, ժամը 07։57-ին Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հրդեհը մարվել է ժամը 13:30-ին․ 2000 քմ տարածքում այրվել է աղբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ-ից  հիշեցնում են, որ հունիսի 22-ին, ժամը 17։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23:37-ին։ Մոտ 2000 քմ տարածքում իրականացվում էին հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի 2 ջրատար։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am