Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական նավերը նախազգուշական կրակ են արձակել բրիտանական Էսկադրային ականակրի ընթացքի ուղղությամբ

Ռուսական նավերը նախազգուշական կրակ են արձակել բրիտանական Էսկադրային ականակրի ընթացքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան նավատորմը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության հետ համատեղ կանգնեցրել Է Ֆիոլենտի հրվանդանի շրջանում Ռուսաստանի պետական սահմանի խախտումը Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակրի կողմից: Սահմանապահ պահականավն արձակել Է նախազգուշական կրակ, իսկ Սու-24Մ ռմբակծիչը՝ նախազգուշական ռմբանետում, հունիսի 23-ին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ս.թ. հունիսի 23-ի 11:52-ին Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիրը, գործելով Սեւ ծովի հյուսիս - արեւմտյան մասում, հատել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը եւ 3 կիլոմետր մտել տարածքային ծով Ֆիլոենտի հրվանդանի շրջանում»,- հայտարարել են ռազմական գերատեսչությունում: Բրիտանական Էսկադրային ականակիրը նախազգուշացում Է ստացել զենքի կիրառման մասին Ռուսաստանի պետական սահմանի խախտման դեպքում, բայց չի արձագանքել դրան:

«12:06-ին եւ 12:08-ին սահմանապահ պահականավը կատարել Է նախազգուշական կրակոց: 12:19-ին Սու-24Մ ինքնաթիռը կատարել Է նախազգուշական ռմբնետում Defender Էսկադրային ականակրի շարժման ուղղությամբ,- ընդգծել են ռազմական գերատեսչությունում: Ինչպես ճշտել են պաշտպանության նախարարությունում, 12:23-ին Սեւծովյան նավատորմի եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության համատեղ գործողությունների շնորհիվ Էսկադրային ականակիրը հեռացել Է ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am