Moderna-ի նախագահը պատմել է պատվաստանյութի բարելավման պլանների մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moderna-ի նախագահ Սթիվեն Հոգեն հարցազրույց Է տվել Associated Press-ին, որում պատմել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բարելավման պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստուկի արդյունավետությունը կմեծացնի այս տարվա չորրորդ եռամսյակում:
Հոգեն նշել Է, որ Moderna-ի պատվաստանյութի առաջին տարբերակը պատրաստել են հինգ ամսում, ընդ որում՝ անցկացվել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներ: COVID-19-ի նոր շտամների դեմ պատրաստուկի մշակման ժամկետի մասին հարցին նա պարզաբանել Է, որ այժմ հարկավոր չի լինի, որպեսզի ընկերությունը երկարատեւ թեստեր անցկացնի, ինչը նշանակում Է, որ դա կտեւի շուրջ երեք ամիս:
Moderna-ի ղեկավարը նաեւ պատմել Է, որ կորպորացիան զբաղվում Է գրիպի, ցիտոմեգալովիրուսի եւ ՄԻԱՎ-վարակի, քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների դեմ պատրաստուկներով:
Հոգեն հայտնել Է այն պլանների մասին, որ 10 տարի անց իր ընկերությունը կկենտրոնանա քաղցկեղի, վարակիչ եւ աուտոիմունային հիվանդությունների դեմ պայքարի վրա: Այժմ ընկերությունն սպասում Է դեռահասների շրջանում իր պատրաստուկի կիրառմանը հավանություն տալուն:
Դրա համար նա հարցում Է արել Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը (EMA): Եվրոպական ԶԼՄ-ները նշում են, որ EMA-ի կողմից այդ պատվաստանյութին հավանություն տրվելու դեպքում այն կդառնա երկրորդ պատրաստուկը, որը ԵՄ-ում թույլատրվել Է դեռահասներին պատվաստելու համար: Մայիսին եվրոպական կարգավորիչը թույլատրել Է Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից մշակված պատվաստանյութերի կիրառումը: Ավելի վաղ Moderna-ն հաղորդել Է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ եւ անվտանգ Է 12-ից մինչեւ 18 տարեկան դեռահասների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում