Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ալկոհոլն արգելել է խաղերի անցկացման վայրերում

 Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ալկոհոլն արգելել է խաղերի անցկացման վայրերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել Է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը խաղերի անցկացման վայրերում կարգելվի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ միջոցառումների շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարակումների տարածումը թույլ չտալու համար կազմկոմիտեն որոշում Է ընդունել հրաժարվել ալկոհոլի վաճառքից եւ արգելել դրա օգտագործումը մրցումների ժամանակ»,-ճապոնական ԶԼՄ-ները մեջբերում են Օլիմպիական խաղերի եւ Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոյի հայտարարությունը:

Ճշտվում Է, որ ալկոհոլ չի վաճառվի տեղում: Նաեւ չի թույլատրվելու, որպեսզի հանդիսականներն ալկոհոլ վերցնեն իրենց հետ: Բացի այդ, Օլիմպիական խաղերի տոմս ունեցող անձանց համար COVID-19-ի դեմ պայքարի հանձնարարականների համաձայն, 37,5 աստիճան եւ ավելի բարձր ջերմություն ունեցող մարդկանց կարգելվի մուտք գործել մրցումների անցկացման վայր:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Վերջին որոշումների համաձայն, Օլիմպիական խաղերին հանդիսատեսների սահմանաքանակը կլինի օբյեկտի տարողության 50 տոկոսի մակարդակով, առավելագույնը՝ 10 հազար մարդ»:

Արտակարգ դրություն կամ այլ առաջնահերթ միջոցառումների սահմանման դեպքում, որոնք ուղղված են վարակման կանխմանը, 2021 թվականի հուլիսի 12-ից հետո ցանկացած ժամանակ, հանդիսականների թվաքանակը տրիբունաներում կարող Է կրճատվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am