Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանն օգտագործեց համաճարակը, որ հարձակվի Արցախի վրա. Ավետիսյանը ԵԽԽՎ-ում խոսեց ագրեսիայի մասին

Ադրբեջանն օգտագործեց համաճարակը, որ հարձակվի Արցախի վրա. Ավետիսյանը 
ԵԽԽՎ-ում խոսեց ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանը չանսալով հրադադարի կոչերին՝ օգտագործել է համաճարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավետիսյանը ելույթը սկսել է շնորհակալություն հայտնելով բարոնուհի Մասեինին իր գերազանց աշխատանքի համար, որտեղ նա մանրամասն ուսումնասիրել է համաճարակը և դրա մարտահրավերները՝ երեխաների տեսանկյունից:

«Բայց պատմությունը, որը ես ուզում եմ պատմել ձեզ, շատ պարզ է: Մարտի 23-ին, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի քարտուղարը համաճարակի պատճառով հրադադարի կոչ արեց: Ադրբեջանը լավ չհասկացավ «հրադադար» եզրույթը և օգտագործեց համաճարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա: Բայց պատմությունը սրանով չի ավարտվում: Սա միայն ցույց տալու համար է, թե ինչպես են նրանք մտածում»,- ասել է Ավետիսյանը:

Նա շեշտել է՝ կային երեխաներ, որոնք չկարողացան իրականացնել իրենց կրթական իրավունքը, նրանք, ինչպես և բոլոր երեխաները ամբողջ աշխարհում, գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

«Մեր դեպքում նրանք ավելի դաժան դասեր էին անցնում՝ իրենց վտանգի մեջ գտնվելու, իրենց տների, դպրոցների, հիվանդանոցների կործանման մասին: Սովորում էին նաև, որ ծնողները պետք է իրենց վերցնեն և մեկնեն այլ վայր, հակառակ դեպքում իրենք ուղղակի կզոհվեին: Նրանք տեսնում էին իրավիճակ, երբ գոյություն ուներ երկդիմի պատերազմ․ առաջինը՝ ընդդեմ համաճարակի, որի դեմ աշխարհում բոլորն էին պայքարում, և երկրորդը՝ ընդդեմ ագրեսիայի»,-նշել է Ավետիսյանը:

Առանձնացնելով որոշ թվեր՝ պատգամավորը հիշեցրել է, որ մոտ 40 000 երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները ագրեսիայից պաշտպանվելու համար: Նրանցից շատերը ստիպված են եղել լքել այնքան արագ, որ անգամ չէին կարողացել իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության իրերը: Նա այդ թեմայով քննարկումը շատ կարևոր է համարել՝ շեշտելով, թե չի ուզում, որ ամբողջ աշխարհում ոչ մի երեխա գտնվի այսպիսի իրավիճակում։

«Ես ուզում եմ, որ նրանք ստանան իրենց կրթությունը իրենց դպրոցներում, խաղաղ պայմաններում: Այս հարցը շատ խնդրահարույց է: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն օգտակար եղավ այս երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, որովհետև կարծում եմ, որ միայն «կարեկցանքը» այսպիսի ողբերգական պահերին, իսկապես կարող է շատ բան ասել երեխաներին իրենց ապագայի վերաբերյալ և ազդել ամբողջ մարդկության վրա»,- նշել է Ավետիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am