Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զելենսկին հուլիսի 12-ին կայցելի Բեռլին. կքննարկվի Դոնբասի խնդիրը

Զելենսկին հուլիսի 12-ին կայցելի Բեռլին. կքննարկվի Դոնբասի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 12-ին կայցելի Բեռլին՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման, անվտանգության և երկու երկրների միջև համագործակցության հարցերը քննարկելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Մերկելը Զելենսկիին հրավիրել է Բեռլին Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը քննարկելու նպատակով:

«Առանձնահատուկ այս ամսաթվին խոսել եմ կանցլեր Անգելա Մերկելի հետ այն մասին, որ աշխարհը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նման ողբերգությունները, ինչպիսին Երկրորդ համաշխարհային պատերազմն է, չկրկնվի: Շնորհակալ եմ հուլիսի 12-ին Բեռլին հրավիրելու համար, որի ընթացքում կքննարկենք Ուկրաինայի և Գերմանիայի միջև անվտանգության և համագործակցության հարցերը քննարկելու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am