Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել. տեղում աշխատում են իրավապահները

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել. 
տեղում աշխատում են իրավապահները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին հայտարարել են նրա ընկերները՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ թեև սկզբում հայտնել էին, որ լուսաձայնային նռնակ է եղել, սակայն հետագայում պարզվել է, որ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել: Մեքենան կայանած է եղել Հակոբյանի տան դիմաց:

Ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ է ստացվել՝ Մուրացանի 176/1 հասցեում կայանված մեքենայի տակ նռնակ նետելու վերաբերյալ: «Ահազանգի հանգամանքները պարզվում են, տեղում աշխատում են իրավապահները: Մեքենան վնասվել է, ըստ նախնական տեղեկությունների, տուժողներ չկան»,-նշել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am