Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀԱԷԿ-ում են «Կոնցեռն տիտան-2»-ի մասնագետները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀԱԷԿ-ում են «Կոնցեռն տիտան-2»-ի 
մասնագետները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդեն մեկ ամսից ավելի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) կանգնած Հայկական ատոմակայանում ՊՆՎ-2021-ի աշխատանքները բնականոն ընթացքում են։ Այսօրվա դրությամբ ի՞նչ իրավիճակ է այնտեղ, հիմա ի՞նչ գործեր են արվում, գրաֆիկին համապատասխա՞ն ենք առաջ շարժվում, եւ նաեւ՝ հատկապես ի՞նչ աշխատանք է հիմա տանում ատոմակայանում գտնվող «Կոնցեռն տիտան-2» ընկերությունը։

Մեր հարցադրումներին ի պատասխան ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը տեղեկացրեց, որ մեր մասնագետների հետ համատեղ աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են «Կոնցեռն տիտան-2» ընկերության 100-ից ավելի ներկայացուցիչներ. «Այս ընկերության մասնագետների կողմից իրականացվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային տեղակայանքի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքներ, մասնավորապես՝ բարձր ճնշման 2 ագրեգատի փոխարինումը ցածր ճնշման ագրեգատներով: Միաժամանակ ընթանում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ՝ նոր խողովակաշարի մոնտաժում, էլեկտրական մալուխների փոխարինում եւ այլն»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am