Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տոկիոյի Օլիմպիական խաղերին ներկա կլինեն ոչ ավելի քան 10 հազար հանդիսականներ

Տոկիոյի Օլիմպիական խաղերին ներկա կլինեն ոչ ավելի քան 10 հազար հանդիսականներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ Ճապոնիայի իշխանությունները քննարկել են Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

«Կառավարական կազմակերպությունների լույսով հանրային միջոցառումների ժամանակ Օլիմպիական խաղերի հանդիսականների սահմանաքանակը կսահմանվի «օբյեկտի տարողության 50 տոկոսի մակարդակով, առավելագույնը՝ 10 հազար մարդ»՝ բոլոր օբյեկտներում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Մրցումների գործող գրաֆիկը մնում Է առանց փոփոխությունների:

Ընդգծվում Է, որ արտակարգ դրության ռեժիմ կամ վարակի կանխմանն ուղղված այլ առաջնահերթ միջոցներ սահմանելու դեպքում 2021 թվականի հուլիսի 12-ից հետո ցանկացած ժամանակ հանդիսականների թվաքանակը տրիբունաներում կարող Է կրճատվել: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Սկզբում Խաղերը պետք Է անցկացվեին 2020 թվականին, սակայն հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am