Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ընտրակաշառք տալու մեջ կասկածվող ևս մեկ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ընտրակաշառք տալու մեջ կասկածվող ևս մեկ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ստացված օեպրատիվ տվյալների իրացմամբ պարզվել էր, որ մի խումբ բնակիչներ, գալով նախնական համաձայնության, հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, վերջինիս ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, նույն վարչական շրջանի մի շարք ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ին առաջարկել, խոստացել կամ տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.

«Դեպքի առթիվ հունիսի 19*-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 154.9-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որինախաքննությունը քննչական ենթակայության կարգով փոխանցվել էր  ՀՀ ՀՔԾ-ին:

Շարունակված նախաքննության արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին երկու անձինք:

Նկատի ունենալով, որ նրանցից մեկն ընդգրկված է դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել ՀՀ ԿԸՀ:

Հունիսի 21-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի վերոնշյալ միջնորդությունները:

Ավելի վաղ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքի հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել վերջինիս ձերբակալումը: Արդյունքում տվյալ անձը լքել է ՀՀ տարածքը:

Բացի այդ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնոդրութուն էր ներկայացվել գործով ձերբակալված մյուս անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը ևս մերժվել էր:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս երկու որոշումների դեմ դատախազությունը ներկայացնելու է վերաքննիչ բողոք:

Պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու և անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ։  

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am