Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

 Լուգանսկի գազատարում պայթյուն է որոտացել

 Լուգանսկի գազատարում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուգանսկի կենտրոնով անցնող գազատարում պայթյուն Է որոտացել, որին հաջորդել Է բռնկումը: Այդ մասին հաղորդել են «Լուգանսկգազ»-ում, ընկերությունում տուժածների կամ զոհերի մասին տեղեկատվություն չեն հաղորդել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2021 թվականի հունիսի 18-ի գիշերը 425 միլիմետր տրամագծով միջին ճնշմամբ գազատարում տեղի Է ունեցել պայթյուն, ինչի արդյունքում առաջացել Է ուժեղ բռնկում: Միջադեպի հետեւանքով բնական գազի մատակարարումից ժամանակավորապես անջատվել Է 20 բնակելի տուն եւ 21 կոմունալ-կենցաղային օբյեկտ»,- հաղորդել Է «Լուգանսկգազ»-ի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ ժամը 06:30-ի դրությամբ կրակը հաջողվել Է մարել, ընկերության մասնագետներն անհապաղ ձեռնամուխ են եղել վերականգնողական միջոցառումներին: Պլանավորվում Է գազի մատակարարումը բաժանորդներին վերսկսել օբյեկտում աշխատանքներն ավարտելուց հետո:

«Ներկայում վթարի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատողները, պայթյունի պատճառը պարզվում Է»,-ճշտել են մամուլի ծառայությունում: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղում աշխատում են գազի ծառայությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ իրավապահները: Միջադեպի վայրը շրջափակված Է, մերձակայքին հարող ուղեկամուրջները փակ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]