Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման աշխատանքներին

ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ՀՌՀ-ում ծանոթացել են 
մշտադիտարկման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 16-ին ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՀ մամուլի ծառայությունից, Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև  արտահերթ ընտրությունների ընթացքում Հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը: ՀՌՀ նախագահը նշել է, որ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը, միաժամանակ նշել օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում Հանձնաժողովին իր  գործառույթներն արդյունավետ իրականացնելու գործում:

Ըստ աղբյուրի՝ ՖՄԿ պատվիրակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, ՀՌՀ նախագահին առաջարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեդիաների գործունեությունը կարգավորող ցանցի կազմում: Հանձնաժողովի նախագահն ընդունել է առաջարկը:

ՀՌՀ-ից հայտնում են, որ հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները տեղում հետևել են Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am